DerlediklerimizGüncel

NUBAR OZANYAN | Նուպար’ի ճակատագիրը,

Ինչպես հայ եւ աղքատ քուրդ գյուղացիների ճակատագիրը ձավով ու տարապանքով լի.

Նուպար եալըմյանի ճակատագիրը ինչպես հայ եւ աղքատ քուրդ գյուղացիների ճակատագիրը եղել է ցավով ու տառապանքով լեցուն.Նա հալածվել է պետության կողմից քրդերէն խոսելու եւ անհոգի ռասիստների կոշմից հայերեն խօսելու համար.իր արմատներին ամուր կարչած ընկեր Նուպար Եալըմյանը դիմակայեց բռնության ալիքներին երբեք չհոգնելով նայել դեպի երկինքը կուդիի սառն ու խիստ քամիները թիկունքին զգալով.

ԹԵւ հայ հեղափոխականներին, արվեստագետներին, գրողներին ու բանաստեղծներին իրենց ապրած հողերի վրա փորձեցին դարձնել անտեսանալի շարքում, նրանք կշարունակեն մնալ ազատության պայծառ դեմքը խավարի ամենախոր մտության մեջ.Անանուն տառապանքի սեղաններն ու առաջին կախաղանները կառուցվեցին հայ հեղափոխանների համար.Առաջին մահվան դատավճիռները տրվեցին նրանց դեմ.Թեւ նրանց  սպանեցին վերադարձ չունեցող աքսորի ճանապարհներին անգամ շիրմաքարից զրկելով, նրանց անունները հավերժությամբ կարտասանվեն ազատության եւ սոցիալիզմի պայքարի ամեն պահի ու վայրում.Եվ նրանք, չնայած բռնության բոլոր երանգներին, կշարունակեն գոյատեւել եւ ապրել.

Հայ հեղափոխականները միշտ էլ երկակի վտանգավոր մի ավանդույթի հետեւորդներ են եղել.նրանք կարողացել են եւ հայ մնալ եւ լինել հեղափոխական ժառանգության զավակներ ճշմարտության ուղուորոնողներ.նուպար եալըմյանը հայ հեղափոխական ավանդույթի կարեւոր հատվածում առաջատար դեր խաղացած մի երիտասարդ էր.Բոթանի, Վանի ”վարդո” հայ գերդաստանի հպարտ մտավորականն ու բանաստեղծը միեւնույն ժամանակ անսասան հեղափոխական.Նա քրդերենը խոսում էր նույնքան սա հուն ու բանաստեղծական, որքան մայրենի հայերենը.

Թեպետ պատմությունը նրանց գրի է առնում որպես անանուն մարտիկների, նրանք չեն մոռացվի երբեք ապրելով ազատություն փնտրող ճնշվածների գիտակցության եւ սրտերի մէչ.

Նա հեղափոխական էր, որը երբեք չկտրվեց իր արմատներից.նույնիսկ աքսորում նա իր հետ տարավ նահատակների հիշատակը, լեզուն մշակույթը.Միշտ հավատարիմ մնաց նրանց կյանքի ու դիմադրության իդեալներին.Չդադարելով կարդալ եւ գրել մայրենիով նա ավելի ամուր կարչեց իր արմատներին.Երբ Բոթանից հեռանում էր թողնելով հայկական գյուղը ընկուզենիներն ու նռան ծառերը, չմոռացավ ոչ էլ հայերենով հոտող կարոտի բառերը.

Չմոռացավ ոչ իր պապաերին ոչ տատերին ոչ էլ նրանց հետ կազված հիշողությունները.նրանք ովքեր իրենց մեռելներին իրենց հետ են տանում հայրենիքի անբացատրելի կարոտ է միշտ իրենց կոկորդում են կրում.Քանի էլ բռնության քամիներ նրանց կտրեն հայրենի հողերից ու ծնողներից, նրանք երբեք չեն դադարի իրենց հետ տանել մնացյալների հիշողությունը եւ իրենցով այն պահել կենդանի.Ընկեր Նուպար եալըմյանը Բոթանը, Կուդին, Վանը եւ Սիփանը իր հետ տարավ աքսորի կայարաններ.

Ընկեր Նուպար Եալըմյանը Բոթանից մի հայ երիտասարդ էր.Իր ամբողչ ընտանիքի հետ հայտնի որպես ”վարդոյի հայ գերդաստան” նրանք կիսաանցյալ քոչվոր կյանք,էին վարում Սիլոփի’ից հասնելով Վանի սարահարթերն ու ձմռանը վերադառնալով իրենց գյուղը.

Մինչեւ 1970’ականները վերչը նրանց կոտորածներից փրկեցին եւ բազմաթիվ վտանգներից ազատեցին եզդի քրդերը.Երբ տարածաշրջանի որոշ աղաներ զինված հարձակումներ էին գործում նրանց վրա, հայ կանայք գյուղի տղամարդկանց հետ ուս ուսի զենք էին վերցնում դիմադրելով եւ կռվելով զավթիչների դեմ.

Հայերը հայտնի իրենց դիմադրական ու մարտիկ ոգով, լավ հարաբերութիւններ էին պահպանում շրչանի մնացած Ասորիների, Սուրիացիների եւ Եզդիների հետ.

Հրանտ Տինքի կինը Ռաքել Տինքը, եւ նրա ընտանիքը նույն գյուղից էին, ինչ ընկեր Եալըմյանը.Բոթանի, Վարթոյի հայ գերդաստանը կարողացել էր պաշտպանել եւ իր հայկական ինքնությունը եւ իր հողերի զավթիչ աղաներից.Այս արմատավոր դիմադրության պատմությունը խորը ազդեցություն ունեցավ երիտասարդ Նուպարի մտավոր եւ հուզական աշխարհի ու հեղափոխական կերպարի ձեավորման վրա.

Երիտասարդ տարիքում սովորելով հայկական դպրոցում նա ինչպես մյուս հայ երիտասարդները ազդեցություն ընկեր Իպրահիմ Քայբաքքայա’յի հեղափոխական գաղափարներից եւ դիմադրական պայքարից.Մինչեւ իր վերչին շունչը հավատարիմ մնաց իր առոչնորդին, հեղափոխական իդեալներին եւ ազատության նպատակին.Երիտասարդ տարիքից աշխատում էր հայերէն թերթում, միաժամանակ ներ գրավված լինելով հայ գրականության աշխարհում ճանաչելով գրողներ եւ բանաստեղծներ.

Սկսեց գրի առնել Բոթանի դիմադրական միտքն ու սրտի բաբախը.Միեւնույն ժամանակ մասնակցեց հեղափոխական պայքարին.Մասնակցեց 1977 թ. Մայիսի 1.ի արյունալի ցույցին Ստամբուլում, որտեղ վիրավորվեց պետական հարձակման հետեւանքով եւ որոշ ժամանակ անցկացրեց հիվանդանոցում.

Մինչեւ 1978 թ. ակտիվ պայքարի մէջ էր.Ֆաշիստական պետության ճնշման հետեւանքով ստիպված եղավ արտագաղթել հոլանդիա.Շուտով սովորեց հոլոնդերեն եւ շարունակեց իր քաղաքական ու գրական գործունեությունը նաեւ աքսորում.Նրան հաջողվեց ստեղծել հայերէն ”Պայքար” (MÜCADELE) թերթը եւ հիմնել ”Հայ երիտասարդության Միությունը” նա մասնակցեց եւ առաջնորդեց ցույցեր Թուրքիայի ռազմական ֆաշիստական բռնապետության դեմ.Սերտ կապեր հաստատեց թուրքիայի, գրդստանի եւ հայկական հեղափոխական կազմակերպութ-յունների հետ.

Բրյուսելում  նոր տարվա «նեւրոզ» (Newruz) միչոցառման ժամանակ նա քրդերենով իո երկրորդ մայրենիով արտասավոր հուզիչ խոսք ասաց լսողները ինչպես նա կարողանում էր միավորել ցավի լեզուն ”հայերենը” սրտի լեզվով ”քրդերենի” հետ, կարծում էին, նա քուրդ հեղափոխական է.

Նրա ստեշծած դիալեկտիկ կապը հեղափողության եւ արվեստի միջեւ, իր ապրածը եւ պայքարը բանաստեղծական զգայունությամբ պատմելու ձեւը, նրան դարձրին իր դարաշրջանի ամենափայլուն դեմքերից մէկը.Նա դարձավ հայ ժողովրդի խիղճն ու ձայնը.Երիտասարդ Նուպարը ամենուր էր ակտիվ նվիրված անսպառ.Բոթանի հեղափոխական քաչությունը իր հետ տանելով նա ամեն տեղ պատմում էր թէ ինչպես է իր ժողովուրդը ենթարկվել ցեղասպանության.Նրա հեղափոխական գործունեությանը կարճ ժամանակում նրան հայտնի դարձրեց Եվրոպայում.

Այս հանգամանքը նչվրիպեց թուրքական հետախուզությունից.թուրքիայի ռազմական ֆաշիստական խունտան, զայրացած ”հայաստանի ազատագրական հայկական գաղտնի բանակի” (ASALA) ֆործողություններից, սկսեց հարձակումներ հայ հեղափոխականների, կառույցների եւ հուշարձանների դեմ.1982 թ. Նոյեմբերի 5 ին, խունտայի հրամանով թուրքական գաղտնի ծառայությունը ստորաբար սպանեց նուպար եալըմյանին Հոլանդիայի Ուտրեխտ քաղաքում.

Դարաշրջանի բուրժուական թերթերը վերնագրեցին ”հայ ահաբեկչի վերչը”.Բայց նա ծնվել էր գրդստանի հողերում որպես հայ ցեղի զավակ.Դեմքը դեպի արեւը դարձած լվացվել էր Կուդիի խիստ քամիներով.Հագնում էր Բոթանի հատուկ ”շալ ու շափիկը” հայերենից առաջ խոսել էր քրդերէն.Թեւ մայրենի լեզուն հետագայում սովորեց, նա երբեք չմոռացավ Բոթանի քրդերենը.

Նուպարի ճակատագիրը, ինչպես հայ եւ աղքատ քուրդ գյուղացիների ճակատագիոը, եղել է ցավով ու տարապանքով լի. Նա հալածվեծ պետության կողմից քրդերեն խոսելու, եւ անսիրտ ռասիստների կողմից հայերէն խոսելու համար.Բայց իր արմատներին ամուր կառչած ընկեր Նուպար Եալըմյանը երբեք չհոգնեց նայել դեպի երկինքը Կուդիի խիստ քամիներն իր թիկունքին զգալով .

Հավերժ հարգանքով եւ երախտագիտությամբ նրա անմահ հիշատակին…

5 նոյեմբեր 2025

Makale önce Yeni Özgür Politika da sonra Özgür Gelecek gazetesinde yayınlanmıştır.

Makalenin Türkçe linki:

https://ozgurgelecek55.net/nubar-ozanyan-nubare-me-hevale-me/ 

Daha fazla göster

İlgili Makaleler

Başa dön tuşu